Սիրիան մտադիր չէ զիջել Գոլանի բարձունքներն Իսրայելին. Ալ Շարաան՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Գոլանի բարձունքները զիջել Իսրայելին, և որ դրանք կմնան Սիրիայի պետական ​​տարածք։

«Մեր պետության ինքնիշխանությունը խախտելու, միջազգային իրավունքը ոտնահարելու ցանկացած փորձ կկասեցվի։ Գոլանի բարձունքները կմնան Սիրիայի տարածք»,- ասել է նա։

Ալ Շարաան նաև քննադատել է Իսրայելի կողմից Սիրիային ուղղված շարունակվող հարվածները. «Մենք դատապարտում ենք Իսրայելի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը»։ Նրա խոսքով՝ իսրայելցիները վերջերս Սիրիայում իրականացրել են «500 ավիահարված, ավելի քան 1200 ներխուժում և 300 ձերբակալություն (սիրիացիների)»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *