Բայրամովը և Բելառուսի ԱԳ նախարարը փաստթղթեր են ստորագրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովին։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսության և երկու երկրների ղեկավարների միջև շփումների կարևոր դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև Համատեղ միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում։

Երկկողմ բանակցությունների արդյունքներով նախարարները ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը»։ Այնուհետև կողմերը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև հյուպատոսական հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *