Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը: Այս մասին 24News-ը տեղեկացավ դատարանից:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի` դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։
Իրավապահներն այս դեպքը խիստ անձնական մանրամասներով էին ներկայացրել։ Հաղորդագրությանը հաջորդել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: