

Հայաստանի 7 համայնքի կենսաբազմազանության պահպանության, կայուն օգտագործման փորձը, առկա մարտահրավերները և առաջարկությունները կներկայացվեն Էկոլուրի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտում։
Էկոլուրի «Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» խորագրով սեսիան տեղի կունենա 2026թ․ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ից 15։30-ը, Կանաչ գոտու «Workshop Room 1» սրահում (Կարեն Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիր, Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք)։
Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզերի համայնքների ներկայացուցիչները կխոսեն Սևանա լճի պահպանության, համայնքների կյանքում անտառների դերի, էկոհամակարգային ծառայությունների շնորհիվ տուրիզմի զարգացման, կենսաբազմազանության վրա կլիմայի փոփոխության, տնտեսական գործունեության ազդեցության մասին, կնշեն խնդիրների հաղթահարման ուղիներ։ Սեսիայի շրջանակում կընդունվի համայնքային հռչակագիր։
Միջոցառումը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Սեպտեմբեր 24, 2026 at 17:41