Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները


Աշխարհ


Միացյալ Թագավորությունը չի հետևի Եվրամիության օրինակին և կպահպանի ռուսաստանցի գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին, ըստ Bloomberg-ի, վարչապետ Էնդի Բերնհեմը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած փակ հանդիպման ժամանակ։

Բերնհեմը նաև դժգոհություն է հայտնել ԵՄ որոշումից՝ Ուսմանովին և Ֆրիդմանին պատժամիջոցների ցանկից հանելու վերաբերյալ։ ԵՄ-ն սեպտեմբերի 22-ին դադարեցրել էր նրանց նկատմամբ սահմանափակումները, մինչդեռ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները շարունակում են գործել։

Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ բրիտանական պատժամիջոցները սահմանվել են 2022 թվականի մարտին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *