
Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Արամ MP3, Իվետա Մուկուչյան, Գարիկ Պապոյան, Էրիկ Կարապետյան՝ արտիստներ, որոնք բացահայտ կամ անուղղակի քարոզչություն են իրականացնում գործող իշխանության օգտին։ Պետական կամ իշխանության նախաձեռնած բոլոր միջոցառումներին հենց նրանք են ելույթ ունենում:
Քչերն ուշադրություն դարձրին, որ Գյումրիում տապալված վարչաբենդի գլխավոր աշխուժակը հենց Արամ MP3-ն էր։ Իսկ Իվետա Մուկուչյանը հայտարարեց, որ երջանիկ է, որ հենց իրեն են ընտրել ՔՊ-ականների քաղաքական խրախճանքում ելույթ ունենալու համար։
Տիկնայք և պարոնայք արտիստներ, ուզում եմ նաև ասել՝ նման աջակցությունը, բացի մեդիա ազդեցությունից, իր հետևից բերում է պատասխանատվության երկար շղթա։ Քաղաքական պատասխանատվության։