
Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ նորմերն անվերապահ պաշտպանություն են սահմանում մշակութային եւ կրոնական կառույցների նկատմամբ՝ անկախ տարածքի պատկանելությունից եւ/կամ այդ տարածքը փաստացի տնօրինող պետության ներքին կարգավորումներից։ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի այս հերթական ակտը ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության եւ հիշողության դեմ, այլեւ ի ցույց է դնում միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքը։
Ցավով ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն հայ եւ ադրբեջանցի հասարակությունների խաղաղության ձգտմանն արձագանքում է ատելության ու անհանդուրժողականության հերթական դրսեւորմամբ՝ հիմնահատակ ավերելով Արցախի քրիտոնեական տաճարները եւ պղծելով տեղի բնիկ բնակչության սրբությունները»։