««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

Իսրայելի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով, ինչը կազմակերպությունը դարձնում է Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«Մենք պատմական որոշում ենք կայացրել ավելի քան 40 տարի անց ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ։ Ցավոք, Լիբանանը ձախողված պետություն է, երկիր, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով: Դրանից կարելի է գալ այն եզրահանգման, որ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է։ Ինչպես այն սպառնում Է Իսրայելի անվտանգությանը, այնպես էլ վնասում է Լիբանանի ինքնիշխանությանը և վտանգում նրա ապագան:

«Մենք Լիբանանի հետ լուրջ խնդիրներ չունենք։ Կան մի շարք փոքր տարաձայնություններ սահմանների դեմարկացիայի շուրջ, որոնք հնարավոր է լուծել։ Երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը մեկ այլ գործոն է՝ «Հեզբոլլահը», – նշել է նախարարը։

Մեկնաբանելով Վաշինգթոնում վաղը կայանալիք բանակցությունները՝ Սաարը Բեյրութին կոչ է արել համագործակցել Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» ստեղծած «ահաբեկչական պետության» դեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *