Քաղաքապետարանի մամուլի խոսնակի հետ քննարկեցինք նկարի ձևաչափի հետ կապված հարցը․ Արտակ Հովհաննիսյան

44–օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Աղաջանյանի հետ հադիպումից։

«Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո՝ համապատասխան որոշում կկայացվի։

Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական արդյունքը ստանալուց հետո կտեղեկացնեմ մամուլին և մտահոգ քաղաքացիներին։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ հերոսի և իմ ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքն ու աջակցությունը մեզ ուժ տվեցին։

Շնորհակալ եմ, որ կաք։

Իսկ հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *