Թրամփը կմեղմի՞ Իրանի դեմ պատժամիջոցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Թրամփը չի պատրաստվում մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահը սոցցանցի գրառմամբ հերքել է մամուլի հրապարակումները, թե առաջարկել է ազատել իրանական սառեցված միջոցները, մեղմել սանկցիաները, եթե Թեհրանը միջուկային զիջումների գնա։

«Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել»,- գրել է Թրամփը՝ հավելելով՝ Axios-ի հրապարակումը կեղծիք է։

«Նրանք պետք է անմիջապես հեռացնեն»։ Հիշեցնենք՝ Axios-ը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների, գրել էր, թե Կատարի և Պակիստանի միջնորդները փորձում են հաշտության եզրեր ստեղծել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *