Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգը ցուցադրողը պիտի պատասխանատվություն կրի. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Իրականում վերանորոգում է գնում: Ես ինքս եմ շրջայց կատարել, ուսումնասիրել ու բավարարվել եմ նրանով, որ իրականում ընթանում է վերանորոգման աշխատանք: Իսկ նկարը ջնջելու հետ կապված, միևնույն է, ոչ մի կերպ չեմ ընդունում: Եթե կա համապատասխան որոշում, որ պետք է վերանորոգում արվի, նկարի հարցը որոշվի, դա պիտի քննարկվեր, ես տեղյակ չեմ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 44–օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովյաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ում որդու նկարն օրերս ջնջել էին Հաղթանակ զբոսայգու պատից։

Նա հայտել է,որ «կառուցողական խոսակցություն» է ունեցել Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ, քննարկվել է, թե նկարի փոխարեն ինչ է լինելու՝ քանդա՞կ, թե ուրիշ՝ ավելի մեծ նկար։

Հերոսի հայրը սեպտեմբերի 27–ին Հանրային հեռուստաընկերության եթերով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման մասին նշել է, որ դրա պատասխանատուն պիտի ամենակոշտ պատասխանատվության ենթարկվի՝ անկախ նրանից, թե ով է՝ ծրագրի ղեկավարը, թե տնօրենը։

«Ով արել է, ինքը պիտի ամենակոշտ պատասխանը ստանա, ոչ թե աշխատանքից ուղղակի ազատվի, պիտի կոնկրետ պատասխանատվություն կրի։ Մենք պիտի հասկանանք, որ այս երկրում պիտի լինի կարգուկանոն, այս երկիրը որբի գլուխ չի, որ ով ինչ ուզի, ոնց ուզի՝ անի»,–նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *