ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը

ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը

Միացյալ Նահանգները կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը և սառեցրել է Բաղդադի հետ ռազմական համագործակցության ծրագրերը: Արգելափակումը նպատակ ունի ստիպելու Իրաքի իշխանություններին` զինաթափել իրանամետ աշխարհազորայիններին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և իրաքցի պաշտոնյաներին։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներում պահվող իրաքյան նավթի վաճառքից ստացված մոտ 500 միլիոն դոլարի կանխիկի առաքումը բեռնատար ինքնաթիռով: Ըստ թերթի՝ սա երկրորդ կանխիկի առաքումն է, որը Վաշինգթոնը բռնագրավել է փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական արշավի սկսվելուց ի վեր, նշել են աղբյուրները։

Լրատվամիջոցը հայտնել է, որ ԱՄՆ-ն նաև կասեցրել է Իրաքի ռազմական և հակաահաբեկչական ստորաբաժանումների վերապատրաստման մի քանի ծրագրերի ֆինանսավորումը: Միևնույն ժամանակ, Դաշնային պահուստային համակարգը ամեն տարի մինչև 13 միլիարդ դոլար կանխիկ է ուղարկում Բաղդադ՝ հիմնականում կանխիկի վրա հիմնված տնտեսությանն աջակցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *