Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության» ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծը (e-draft.am)։
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը։
- Աջակցության չափը սահմանվելու է ֆիքսված 1 մլն դրամ՝ անկախ նրանից, թե որերորդ երեխան է ծնվել ընտանիքում և որքան է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարը:
- Հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գնաճը՝ ձեռք բերվող գույքի առավելագույն արժեքի սահմանաչափը սահմանվում է 40 միլիոն դրամ (նույնպես անկախ երեխայի կարգաթվից)։
- Ընտանիքի՝ «այլ գույք չունենալու» պայմանը կստուգվի դիմելու օրվան նախորդող 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն ձևական կամ պայմանական օտարումները։
- Այլևս պարտադիր չի լինի դիմելու պահին 12 ամսվա վարկային մարումների առկայությունը։ Շահառուները կարող են աջակցության համար դիմել երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը։