ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութին

Սոցիալական ցանցերում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու, ում մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ։

Դեպքին անդրադարձել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ 

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, որը շարունակվելու է նույն հետևողականությամբ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *