Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը

Դատարանն այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ նշանակեց ազատազրկման պատիժ՝ այն պայմանականորեն չկիրառելով։

Պարոն Ղազարյանին մեղսագրված հանցանքի վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա առաջին դեպքն է, երբ նշանակվում է ազատազրկման պատիժ։
Գտնում եմ, որ դատարանը, ընտրելով հենց այս պատժատեսակը, նպատակ չի ունեցել ապահովելու պատժի նպատակների իրագործումը։ Դրա միակ նպատակը եղել է պարոն Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը։

Այլ կերպ ասած՝ դատարանն իրագործել է քաղաքական իշխանության՝ հրապարակայնորեն արտահայտած ցանկությունը։

Փաստաբան Արսեն Բաբայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *