Ավտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել


Հայաստան


«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։
 
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 16։00։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *