Իրանը միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար


Քաղաքականություն


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ բանագնաց Չանգ Բյոնգ-հանի հետ։ Ինչպես ասվում է Իրանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ԱԳ նախարարը բանագնացին է ներկայացրել «ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հանցագործություններն Իրանի դեմ 40-օրյա ագրեսիայի ընթացքում և կոչ է արել երկրներին հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելու այս հարձակումները»։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում «անապահովության արմատն են»։

«Իրանը, որպես ափամերձ պետություն, միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար. հետևանքների պատասխանատվությունը կրում են ագրեսորները»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *