
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը հետեւողականորեն եւ համակարգված ձեւով փչացնում են Ռուսաստանի հետ ՀՀ ունեցած հարաբերությունները։ Դա նրանց ռազմավարությունն է եւ դրսեւորվում է դա սկսած հայկական կողմի ղեկավարության հռետորաբանությունից, հայտարարել է ռուս քաղաքագետ Դենիս Դենիսովը։
«Մենք առերեսվում ենք բացարձակապես հետեւողական եւ համակարգված, հասկանալի եւ կարելի է ասել՝ ռազմավարական դիրքորոշման, որը որդեգրել է Հայաստանի ղեկավարությունը եւ մասնավորապես Փաշինյանը՝ կապված այն հռետորաբանության հետ, որով նա արտահայտվում է։ Դենիսովը նկատել է, որ Եվրամիությունից դեռեւս որեւէ առաջարկ չի հնչել Հայաստանի՝ այդ միավորմանը լիարժեք անդամակցելու մասին։ Չկա նաեւ այդ գործընթացի կոնկրետ «ճանապարհային քարտեզը»։
Բրյուսելի կեցվածքի եւ Հայաստանի ղեկավարության մոտեցումների համեմատությունն էլ հենց ցույց է տալիս այն ողջ անհեթեթությունը, ասել է Դենիսովը «Ալֆանյուզի» հետ զրույցում, որը կա ներկա իրավիճակում։ Փաշինյանը կանխամտածված անում է հայտարարություններ, որոնք Ռուսաստանում ընդունվում են խիստ բացասական կերպով եւ փչացնում է երկկողմ հարաբերությունները՝ փոխարենը ոչինչ չստանալով, բացի ինչ որ սիմվոլիկ կապիտալից։ Դա, ըստ Դենիսովը, Հայաստանի վարչապետի կատարած գեոպոլիտիկ եւ սիմվոլիկ ընտրությունն է։