Անկարայից Շանլըուրֆա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի առկայության մասին գրություն է հայտնաբերվել

Անկարայից Շանլըուրֆա չվերթն իրականացնող AJet ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում ռումբի առկայության մասին գրություն է հայտնաբերվել։

«2026 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Անկարայից Շանլըուրֆա 4180 չվերթն իրականացնող AJet ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում պայթուցիկ նյութի առկայության մասին գրություն է հայտնաբերվել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Շանլըուրֆայի GAP օդանավակայանում՝ ժամը 20:05-ին։ Ուղևորներն անվտանգ տարհանվելուց հետո մեր անվտանգության ուժերը ինքնաթիռում ստուգում կանցկացնեն՝ պայթուցիկ նյութերի առկայությունը պարզելու նպատակով», – X-ում գրել է Շանլըուրֆայի նահանգապետ Հասան Շըլդաքը։

Ինքնաթիռում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ «Ինքնաթիռում գտնվող ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգ տարհանումն ապահովելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները», – հայտնել է Շըլդաքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *