Թրամփն ԱՄՆ-ում վառելիքի գների աճի համար «մեղադրել է» Ուկրաինային

Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու փորձերը հանգեցնում են ԱՄՆ-ում վառելիքի թանկացմանը․ հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Բենզինի գների աճի պատճառն այլևս Հորմուզի նեղուցը չէ, քանի որ այնտեղից գրեթե ամեն օր ռեկորդային ծավալի նավթ է արտահանվում, այլ այն, որ Ուկրաինան թիրախավորում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները։ Իսկ մեր գործարանները «կապույտ» նահանգներում, ինչպիսին օրինակ Կալիֆոռնիան է, փակում են դեմոկրատները»,- գրել է Truth Social-ի իր էջում։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն էլ հաստատել է, որ երկիրը նախկինի պես դիզելային վառելիքի պակաս է զգում։ Նրա պնդմամբ ևս՝ դեֆիցիտը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից արտահանման դադարեցմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներից և Չինաստանից մատակարարումների խափանումներով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *