Կուբարսին պատմել է՝ հավաքականում ում հետ է ամենաշատը կատակում, և ով է նյարդայնացնում իրեն

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին խոսել է Իսպանիայի ազգային հավաքականում թիմակիցների հետ ունեցած հարաբերությունների մասին։

19-ամյա ֆուտբոլիստը հատկապես առանձնացրել է իր ակումբային թիմակից Էրիկ Գարսիային, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյային։

«Էրիկ Գարսիայի հետ մենք ամենաշատն ենք կատակում ու ծիծաղում, իսկ Կուկուրելյան, իր չափազանց մեծ էներգիայի ու ինտենսիվության պատճառով, բոլորից հաճախ է ազդում նյարդերիս վրա։

Սակայն ես ոչ մեկի դեմ քեն չեմ պահում. հանգիստ բնավորություն ունեմ և պարզապես վայելում եմ խաղը»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Barca Buzz պարբերականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *