Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղի տոմսերը վաճառվել են 4 րոպեում

Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականում հրաժեշտի խաղում ստադիոնը կլինի լեփ լեցուն:

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում հոկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպման տոմսերը սպառվել են չորս րոպեում:

Ստադիոնը հյուրընկալում է շուրջ 85 հազար հանդիսական: 39-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի խաղում արգենտնացիները մրցելու են Բենինի հավաքականի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։

Ազգային թիմի հետ լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն, Ամերիկայի կրկնակի գավաթակիր ու Ֆինալիսիմայի հաղթող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *