
Աշոտ Մինասյանը կալանքից ազատվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որը երեք պատերազմի մասնակից է, դատապարտվել էր ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով։
Վերաքննիչ քրեական դատարանը Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանված 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշումը բեկանել էր՝ սահմանելով ռեալ ազատազրկում։ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։