Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ագարակի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ հոկտեմբերի 6-ին ժամը 00։38-ին։ Այրվել են երկհարկանի տան տանիքը և երկրորդ հարկը (ընդհանուր մոտ 200 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ և հարևան տներ։