ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու Ազգային ժողովում Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկությանը, ինչպես նաև չեն ընդգրկվելու հանձնաժողովի կազմում։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու Հայ Առաքելական Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։