Ֆրանսիան նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել


Աշխարհ


Ֆրանսիայի զինված ուժերը միջուկային զսպման ուժերի համար նախատեսված նոր հրթիռի փորձարկում են իրականացրել՝ առանց միջուկային մարտագլխիկի՝ հայտնել է AFP գործակալությունը։ M51 hրթիռն արձակվել է Ֆինիստերի ափերի մոտ գտնվող ատոմային սուզանավից։

Արձակումից հետո հրթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝մոտակա ափամերձ գծից մի քանի հարյուր կիլոմետր հեռու վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձարկմանը հետեւել է ֆրեգատի կողքից։

Մակրոնը Բաստիլի գրավման օրվա՝ հուլիսի 14-ի նախօրեին Հանրապետության բանակին ուղղված ուղերձում հայտնել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը պետք է պատրաստվեն ապագա պատերազմներին: Նրա խոսքով՝ այդ պատերազմներն ուղղակիորեն վարելու Ֆրանսիայի կարողությունը կախված կլինի այսօրվա հակամարտությունների հաջողությունից, որոնք Հանրապետությունը պետք է հաղթի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *