Փարիզում ցուցարարները ջարդել են գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը

Փարիզում ուսանողական ցույցի մասնակիցները ջարդուփշուր են անում գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը Վոլտերի բուլվարի հատվածում. անկարգություններն ուղեկցվում են ոստիկանության հետ բռնի բախումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երեքշաբթի օրը Փարիզի փողոցներ են դուրս եկել հազարավոր աշակերտներ և ուսանողներ՝ մասնակցելու ուսանողական միությունների կոչով կազմակերպված ցույցին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ակցիան սկզբում խաղաղ էր ընթանում, սակայն հետագայում իրավիճակը սրվեց. ցուցարարները սկսեցին աղբամաններ նետել շարասյունն ուղեկցող ոստիկանների ուղղությամբ։

Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, իսկ այնուհետև՝ արցունքաբեր գազ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *