Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ԵՄ-ին նրա առաջընթացի հետ մեկտեղ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրոպական խորհրդարանում անցկացված ճեպազրույցում։
«Սա մեզ համար Եվրոպական Միության ներսում մեծ ճանապարհային քարտեզ է՝ պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդակ տալու համար. մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը»,- ասել է Կոսը՝ հավելելով․ «Եվ մենք նույնպես կատարում ենք մեր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»։
Նրա խոսքով՝ Հայաստանը «իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն»։
«Այս պահին սա միակ երկիրն է, որի հետ մենք վարում ենք բանակցություններ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ»,- նշել է հանձնակատարը։
Կոսը հիշեցրել է նաև Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցության մասին՝ Ռուսաստանի արտահանման սահմանափակումների ֆոնին։
«Մենք շատ հարցերում օգնում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»,- հայտարարել է նա։