Թուրք աշակերտուհին սպանել է մեկ այլ աշակերտուհու

Ստամբուլի դպրոցում դանակով հարձակման հետևանքով վիրավորված աշակերտուհիներից մեկը մահացել է։

Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Ավելի վաղ գրել էինք, որ Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 15-ամյա աշակերտուհին այսօր դանակահարել է մեկ այլ դպրոցի 8 աշակերտի։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վիրավորվածները հոսպիտալացվել են, դպրոցի անվտանգության աշխատակիցը բռնել է հարձակվողին։

Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են նրան։

Թուրքիայի դպրոցներում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել էին ապրիլ ամսում տեղի ունեցած միջադեպից հետո. այն ժամանակ Քահրամանմարաշի դպրոցում 8-րդ դասարանցի աշակերտը կրակ էր բացել, ինչի հետևանքով զոհվել է 9 հոգի, այդ թվում՝ 8 աշակերտ, վիրավորվել 13 մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *