Ադրբեջանում գնդապետ է ձերբակալվել – Հրապարակ

Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրի Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Կադրերի բաժնի նախկին ղեկավար, գնդապետ Աֆուլաթուն Մամեդովը։ Տեղի մամուլում եղած հրապարակումների համաձայն, Մամեդովը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Գնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Մամեդովը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր այս տարվա մայիսին՝ ծառայողական իր պարտականությունները կատարելիս թույլ տված խախտումների պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *