
Չինացի գիտնականները ստեղծել են ոչ թանկարեք նոր տիպի շինանյութ, որով հնարավոր է իրականացնել շինարարություն Մարս մոլորակի վրա։ Շինանյութի հիմքում գենետիկորեն վերափոխված խմորասնկերն են, ժելատինը եւ ավազը։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Այդ նյութի օգնությամբ՝ գիտնականները արդեն կարողացել են 3D տպիչի միջոցով ստեղծել ոչ մեծ շինություն՝ մարսյան պայմանների ընդօրինակման եղանակով՝ 0,01 մթնոլորտ ճնշման եւ -30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։
Նման նյութի մեկ խորանարդ մետրի արտադրումը պահանջում է ոչ ավել, քան մեկ ժամվա աշխատանք արեւային պանելների համար, մինչդեռ մարսյան ռեգոլիտից մոնոլիտ բլոկների պատրաստումը կարող է մի քանի օր տեւել։ Նոր շինանյութի ծավալի 70-80 տոկոսը ժելատինն է։ Այս տեխնոլոգիան կարելի է կիրառել նաեւ Երկիր մոլորակի վրա՝ անտարկտիկական հետազոտական կայաններ կառուցելու համար։