ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կբախվի երկրորդ Մեծ ճգնաժամի, եթե դեմոկրատները հաղթեն Կոնգրեսի ընտրություններում։
Մեծ ճգնաժամը համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, որը սկսվեց 1929 թվականին ԱՄՆ-ի Նյու Յորքի ֆոնդային բորսայում կտրուկ անկմամբ։
Դրանից հետո մի քանի տարի շարունակ տեղի ունեցավ արտադրության և եկամտի աղետալի անկում։
«Դուք բոլորդ կհայտնվեք 1929 թվականի ճգնաժամի մեջ, եթե նրանք (դեմոկրատները) վերահսկողություն ձեռք բերեն», – ասել է Թրամփը Բալթիմորում նավաշինարանի բացման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ դեմոկրատները չեն հավատում բարգավաճմանը, մաքսատուրքերին կամ գանձարան մուտք գործող եկամուտներին։
Ընտրությունները, որոնք կորոշեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմը և Սենատի 35 տեղերի ճակատագիրը, տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Հանրապետականները ներկայումս փոքր առավելությամբ վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները։