
Ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկություններին, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ խոցված ձեռնարկություններն օգտագործվել են ի շահ «Fire Point» անօդաչուներ և հրթիռներ արտադրող ընկերության։ Թիրախները գտնվել են Կիևում, Կիևի, Չեռնիգովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։
Բացի այդ, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի նավահանգիստներին, նավերի վերանորոգման ձեռնարկություններին և նավերին։
Հարվածները իրականացվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։