
2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը գրանցել է պատերազմի հետևանքով անհետ կորած 4010 մարդու:
Նման պնդում է արել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ և Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
«Նրանցից 4004-ը անհետ կորել են Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ վեցը՝ 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ: Անհետ կորածների թվում են 3228 զինծառայող և 782 քաղաքացիական անձ»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նա նաև մեղադրանքներ է ներկայացրել հայկական կողմին։