Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցություններ ենք վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

Հայաստանն իսկապես շարժվում է դեպի Եվրամիությանն անդամակցություն, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին մերձեցման գործընթացում․ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցություններ ենք վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Մենք աջակցում ենք Հայաստանին բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի, քանի որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ապրանքների ներմուծումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ անդամ պետությունների և Եվրախորհրդարանի աջակցությամբ ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք թույլ են տալիս Հայաստանին իր արտադրանքի մոտավորապես 80%-ն արտահանել ԵՄ՝ առանց մաքսատուրքի։

«Եվ, իհարկե, կա հատուկ փաթեթ Հայաստանի տնտեսական զարգացման համար», – նշել է դիվանագետը՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *