Եղիշե Մելիքյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Մասնագետն այդ մասին խոսել է «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վերջին թողարկման ընթացքում՝ անդրադառնալով ազգային թիմի վերջին ելույթներին, կադրային խնդիրներին և իր ապագային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբում անցկացրած չորս հանդիպումներից հետո 4 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։ Թիմը մրցաշարը սկսել էր Լատվիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով, այնուհետև 2:3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիային, 0:2 հաշվով զիջել Կիպրոսին, իսկ վերջին խաղում Չեռնոգորիայի հետ խաղացել էր 0:0 հաշվով։

«Չեմ հեռանա, մինչև չստեղծեմ իմ երազանքների թիմը»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *