Նոր աղմկահարույց պնդումներ, քաղաքական գնահատականներ ու հայտարարություններ․ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած մի շարք ձևակերպումներ հայտնվել են հանրային քննարկման կենտրոնում։
Բանակում ինքնասպանությունների պատճառների մասին Փաշինյանը խոսել է խաղաղության պայմաններում զինվորների զգոնության թուլացման համատեքստում, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքում չի բացառել, որ նա կարող էր մոլորված լինել, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկված տեղամասերում կրկնակի քվեարկությունը համարել է անտրամաբանական։
Փաշինյանը նաև անդրադարձել է եկեղեցու վերաբերյալ կառավարության հրապարակած զեկույցին՝ հայտարարելով, որ անձամբ մի քանի անգամ կարդացել ու խմբագրել է այն և բարձրորակ է համարում։ Նրա պնդումներին անդրադարձել են ԲՀԿ անդամ Արման Աբովյանն ու քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։