ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան


Քաղաքականություն


Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի, այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ՀԱՊԿ-ի մասով նույն տեղում չմնալու մասին:

Այս համատեքստում լրագրողը հետաքրքվել էր՝ եթե խոսքը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ապասառեցնելու մասին է, ի՞նչ զարգացում կա այդ առումով: «Մենք դե յուրե և վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից թե դուրս չենք գա՝ ուրիշ խոսակցություն է, չեմ կարող ասել, հետևաբար կգործենք ըստ իրավիճակի: Նույն տեղում չմնալը վերաբերում էր հարաբերություններին»,- ասաց նա:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *