Որն է Իրանի դեմ պատերազմի դադարեցման նախապայմանը

Միացյալ Նահանգները անում է ամեն բան, որպեսզի իրանական իշխանությունները զգալիորեն կրճատեն ուրանի հարստացման մակարդակը։ Դա է Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի դադարեցման հիմնական նախապայմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխանախագահ Ջեյ Դի Վենսը։ Reuters-ի հետ զրույցում Վենսն ասել է, որ եթե Իրանը չի ուզում միջուկային զենք ունենալ, ապա նրա ինչին են պետք 60 տոկոսանոց հարստացման մակարդակի ուրանը։ Եթե Թեհրանը իրապես չի ցանկանում ունենալ միջուկային զենք, ըստ Վենսի, պետք է նման բարձր մակարդակի հարստացված ուրան չունենա։

Դա է, ըստ նրա, Թեհրանի վարչակարգի դեմ պատերազմի դադարեցման հիմնական հարցը։ Միացյալ Նահանգները, ըստ ԱՄՆ փոխնախագահի, պատրաստ են նախկինի նման գործարք կնքել Թեհրանի հետ։ Սակայն պահանջում են, որ միջուկային ոլորտում կոնկրետ զիջումներ կատարվեն Թեհրանի կողմից։ Նա նաեւ ասել է, որ իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ դեռ հստակ չէ, թե Թեհրանում ով է վերջնական որոշումներ կայացնողը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *