«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում


Աշխարհ


«Մշակութային դիվանագիտության ֆորում ԱՄՆ-ում 2026» համաժողովի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել «Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի» խորագրով ելույթով։

Դեսպանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի օրինակը՝ որպես ժողովրդավարական արժեքներին և խաղաղության օրակարգին հանձնառու երկիր՝ անդրադառնալով ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությանը և դրանց դերին՝ կայուն ու տևական խաղաղության ճանապարհին։

Դեսպանն ընդգծել է նաև Հայաստանում խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած կարևոր ներդրումը, անդրադարձել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և տարածաշրջանում հաստատված խաղաղության ընձեռած նոր հնարավորություններին։

Ֆորումը համախմբել է տարբեր երկրների քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու ժողովրդավարության, խաղաղության, կայուն զարգացման փոխկապակցվածությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *