Իրանի դեմ հակամարտությունը շուտով կավարտվի, և նավթի գները կնվազեն․ Թրամփ

Իրանի հետ հակամարտությունը շուտով կլուծվի. երկիրն այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սպառնալիքն անցել է։ Իրանը պարտվել է։ Եվ այն, ինչ պատահելու է, երբ այս հակամարտությունն, ավարտվի, ինչը շուտով կլինի, նավթի գների անկումն է», – նշել է նա CBS Austin-ի եթերում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կարող էր հրթիռային հարվածների սպառնալիք առաջացնել ամերիկյան խոշոր քաղաքների, այդ թվում՝ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա։

«Մենք ստիպված էինք գործ ունենալ Իրանի հետ, քանի որ հակառակ դեպքում՝ նրանք կունենային միջուկային զենք։ Եվ այդ դեպքում մենք իրական խնդիր կունենայինք։ Պատկերացրեք, եթե նրանք հրթիռային հարված հասցնեին Լոս Անջելեսի, Սան Դիեգոյի կամ ամերիկյան մեկ այլ խոշոր քաղաքի վրա։ Դա իրական խնդիր կլիներ», – նշել է Թրամփը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *