Եթե ադրբեջանցի զինծառայողը չկրակեր, նրան նույն օրը կվերադարձնեինք Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին։
«Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին։ Բայց ինքն արդեն խնդիր է»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել և վնասել էր ՀՀ քաղաքացու ոտքը։