
Ստամբուլի Մալթեփե թաղամասում բարձրահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շարունակվում են փլատակներում մնացած ևս մի քանի մարդկանց որոնողական աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել՝ դեռևս անհայտ պատճառով։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների, դեպքը տեղի է ունեցել Ջևիզլի թաղամասի Դողու փողոցում։ Վերին հարկերում մնացած մարդիկ տարհանվել են։