Երանոս գյուղում  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցում


Հայաստան


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցում Երանոս գյուղի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ փողոցներում՝ շուրջ 5 կմ երկարությամբ, 191 լուսատուի տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *