Շիրակի մարզում «Նիսսան»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. արձանագրվել է վարորդի մահը

Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *