Ժաննա Անդրեասյանն ընդունել է մանկավարժներին․ քննարկվել են կամավոր ատեստավորման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժներին՝ քննարկելու ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացին։ Մանկավարժները նախարարին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները, ինչպես նաև քննարկել ուսումնական տարվա ընթացիկ աշխատանքները:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ ուսուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։ Նախարարի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը հետևյալ հղմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *