Ամրապնդում ենք երկաթուղային կապը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև․ թուրք նախարար

Թուրքիան շարունակում է Կարս-Իգդիր-Արալըք երկաթուղային գծի շինարարությունը, որը կարևոր նշանակություն ունի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում տրանսպորտային հաղորդակցության զարգացման համար։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ խոսելով Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղային նախագծի մասին։

Նա նշել է, որ 224 կմ երկարությամբ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են։

Նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի ամրապնդման համար։

Ա. Ուրալօղլուն հայտնել է, որ Թուրքիան իրականացնում է նոր նախագծեր, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացմանն ու երկաթուղային ցանցի ամրապնդմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *