Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն իր հերթական գոտեմարտը կանցկացնի ամերիկյան RAF (Real American Freestyle) լիգայում:

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի «Etihad Arena»-ում նոյեմբերի 14-ին կայանալիք մրցաշարում Հայաստանը ներկայացնող մարտիկը ուժերը կչափի բրազիլացի Նեյման Գրեյսիի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ Ծառուկյանը RAF լիգայի շրջանակում ևս մեկ մենամարտ կունենա. հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում նա չեմպիոնական գոտու համար կմրցի Դիլոն Դևիսի հետ։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի՝ օկտագոնում անցկացրած վերջին մենամարտին, ապա Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում հայ մարտիկը նոկաուտով պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *