
«Դուք, որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը, որպեզի այց կազմակերպվի, որովհետև տեղի է ունենում հայ մարդու իրավունքների խախտում»,- լրագրողն այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ անդրադառնավով Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանում պահվող հայերին ընտանիքների անդամների այց կազմակերպելու հորդորին։
«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ոչ թե որոշակի ազգային պատկանելություն կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն է կամ որևէ քաղաքացիություն ունեցող անձանց, այլ ՄԻՊ լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։ Այսինքն, եթե ՀՀ-ում գտնվող որևէ անձ, որը նույնիսկ որևէ երկրի քաղաքացիություն չունի, դիմի ՄԻՊ-ին, ՄԻՊ-ը պետք է գործադրի իր լիազորությունները։ Հետևաբար կխնդրեմ չտարածել ՄԻՊ լիազորությունների և մանդատի վերաբերյալ ոչ ճիշտ կամ խեղաթյուրված ընկալում»,- նշել է Անահիտ Մանասյանը՝ շարունակելով․ «Եթե խոսքը վերաբերում է ՀՀ ՄԻՊ լիազորությունների շրջանակում իարականցվող գործիքակազմերին՝ այդ թվում գործընկեր ՄԻՊ կառույցներին, տարբեր միջազգային կառույցներին դիմելու հնարավորությունը՝ նշեմ, որ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվում են»։