Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել 2 ամսով

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։ Տեղեկությունը Armat Media-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,– նշեց Ավդալյանը:

Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *